Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

1877թ. այս օրը Երևանին տրվեց քաղաքի կարգավիճակ

13:30, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
1877թ. այս օրը Երևանին տրվեց քաղաքի կարգավիճակ

1877թ. այս օրը՝ մարտի 22-ին, Երևանին տրվեց քաղաքի կարգավիճակ և քաղաքում սկսեցին կառուցել արդյունաբերական հիմնարկներ:

Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ: Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում:

Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը:
Միջնադարում քաղաքը ընդգրկված է եղել Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում:

Այս տարի՝ 2018-ին, Երևանը կդառնա 2801 տարեկան։

5875 | 0
Facebook