Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եվ զարմանալի չէ, որ այդ այնձինք ատում են ապրիլի 23-ը». Դանիել Իոաննիսյան

09:45, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
«Եվ զարմանալի չէ, որ այդ այնձինք ատում են ապրիլի 23-ը». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ի ապրիլի 23-ն այն օրն է, որից սկսած (հուսամ՝ հավերժ) Հայաստանի քաղաքացիներս սկսեցինք որոշել, թե ո՞վ է ղեկավարելու Հայաստանը, իսկ ով՝ ոչ: ՀՀԿ-ականները տասնամյակներով կեղծում էին ընտրությունները, որպեսզի քաղաքացիներիս փոխարեն որոշեն, թե ո՞վ է ղեկավարելու երկիրը: Եվ զարմանալի չէ, որ այդ այնձինք ատում են ապրիլի 23-ը: Իրենք երազում են, որ Հայաստանի ժողովրդավարացման այդ օրը մոռացվի: Բարեկամներ, 2018-ի ապրիլի 23-ին քաղաքացիներս հաղթեցինք ձեզ ու ձեր համակարգային կոռուպցիան: Եվ այո՛, Հայաստանի քաղաքացիներս նշելու ենք այդ հաղթանակը»:

4180 | 1
Facebook