Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

109 միլիոնի «պստիկ» նվեր Պստիկյանին՝ Հայկ Մարությանից. «Հրապարակ»

09:25, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
109 միլիոնի «պստիկ» նվեր Պստիկյանին՝ Հայկ Մարությանից. «Հրապարակ»

«Հրապարակի» տրամադրության տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որը վկայում է, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019-ի մարտի 11-ին ինչպիսի շռայլ ժեստ է արել իր հետ գերջերմ հարաբերություններ ունեցող ոմն Էդգար Պստիկյանի հետ առնչվող «Պստո» և «Վիտազ» կոնսորցիումին՝ ՍՊԸ-ի հետ կնքելով Երևանի քաղաքապետարանին 109 միլիոն դրամ գեորգինայի, զինածաղկի և պետունյայի ծաղկասածիլներ մատակարարելու պայմանագիր։ 3 չափաբաժիններով մրցույթին մասնակցել է ևս 2 ընկերություն՝ «Արտեմիս» և «Սիրանույշ», սակայն բոլոր ենթամրցույթներում «Պստո»-ն ավելի ցածր գին է առաջարկել ու հաղթող ճանաչվել։

Թվում է՝ հաղթել է արդարությունը, քաղաքապետարանը մեկից ավելի մասնակցով մրցույթ է անցկացրել, հաղթել է ավելի ցածր գին առաջարկած ընկերությունը։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից, քանի որ սույն ընկերության միակ հիմնադիր Էդգար Պստիկյանը (պետռեգիստրի թղթերում այսօր Պստիկյանի մասնակցությունը դադարեցված է) մտերիմ է քաղաքապետի հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5057 | 0
Facebook