Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Porsche-ն իր բոլոր աշխատակիցներին պարգևատրել է 9700 եվրոյով

02:00, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
Porsche-ն իր բոլոր աշխատակիցներին պարգևատրել է 9700 եվրոյով

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի դուստր ձեռնարկություն Porsche ընկերությունը Գերմանիայի իր աշխատակիցներին պարգևատրել է «բացառիկ գործունեության» համար:

25 հազար աշխատակիցներից ամեն մեկին ընկերությունը տվել է 9700 եվրո պարգևավճար, որից 700 եվրոն կուղարկվի թոշակային հատկացումների ֆոնդ:

Ի դեպ, պարգևավճարի չափը կապ չունի զբաղեցրած պաշտոնի հետ, հենց այսպես է Porsche-ը պատկերացնում հավասար հնարավորությունները, ընդգծել են ընկերությունում:

2018 թվականին ընկերությունը մեքենաների արտադրությունն ավելացրել է 4%-ով՝ մինչև 256255 մեքենա, եկամուտն աճել է 10%-ով՝ հասնելով 25,8միլիարդ եվրոյի: «Մենք հպարտանում ենք մեր աշխատակիցներով»,- ասել է ընկերության ղեկավար Օլիվեր Բլումեն:

10365 | 0
Facebook