Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում

00:35, ուրբաթ, 22 մարտի, 2019 թ.
Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 8 շախմատիստ։ Այսօր կայացած 4-րդ տուրում հայ շախմատիստները տոնեցին 1 հաղթանակ, 5 պարտիա ոչ-ոքի ավարտել և մեկ պարտություն կրել։ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ տոնեց Շանթ Սարգսյանի նկատմամբ, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվեց։ 4 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել են Սամվել Տեր-Սահակյանը և Հրանտ Մելքումյանը։ Սամվելն ընթանում է 23-րդ հորիզոնականում, Հրանտը՝ 26-րդ։

2428 | 0
Facebook