Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է

22:00, հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ.
Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Մեր մարզիկը հենացատկում վաստակել է 14,849 միավոր և երրորդ տեղով հաղթահարել է որակավորման փուլը։

Հիշեցնենք, որ օղակների վրա վարժություններում Վահագն Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարել է երկրորդ տեղով, Արթուր Թովմասյանը՝ երրորդ, իսկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի վրա վարժությունների եզրափակիչ էր անցել երկրորդ տեղով։

Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 4 մարմնամարզիկով: Մրցաշարը վարկանշային միավորներ է տալիս Տոկիո-2020-ի համար:

2177 | 0
Facebook