Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դպրոցի բակից հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված երիտասարդներ

20:50, հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ.
Դպրոցի բակից հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված երիտասարդներ

Մարտի 21–ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններով՝ Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի բակից հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 2 երիտասարդ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանները նշված դպրոցի բակում հայտնաբերել են արնանման հետքեր: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 27-ամյա Միքայել Մելիքյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ արմնկային շրջանի դրսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ և 20-ամյա Էդգար Զաքարյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ նախաբազկի մակերեսի վերք» ախտորոշմամբ:Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

4812 | 0
Facebook