Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քննարկեցինք Հայաստանում թվային առողջապահության զարգացման հեռանկարները». Արսեն Թորոսյան

20:40, հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ.
«Քննարկեցինք Հայաստանում թվային առողջապահության զարգացման հեռանկարները». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «WHISE Embleema միջազգային կոնսորցիումի պատասխանատուներ Ալեքսիս Նորմանդի և Վահան Սիմոնյանի հետ քննարկեցինք Հայաստանում թվային առողջապահության զարգացման հեռանկարները։ Նրանք ինձ տեղեկացրեցին, որ արդեն սկսել են WHISE Armenia հիմնադրամի գրանցման աշխատանքները, որը պետք է զբաղվի տվյալների թվայնացմամբ, մշակմամբ, ագրեգացմամբ, դեպի Հայաստան կլինիկական հետազոտությունների ներգրավմամբ»։

2455 | 0
Facebook