Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի շատ կարևոր դիտարկում` հարկերի և պարտադիր վճարների մասով». Արման Աբովյան

15:30, հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ.
«Մի շատ կարևոր դիտարկում` հարկերի և պարտադիր վճարների մասով». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի շատ կարևոր (նախնական) դիտարկում` հարկերի և պարտադիր վճարների մասով։
     Ինչպես հայտնի է` հիմա շատ ակտիվ քննարկվում է պետտուրքերի կտրուկ բարձրացումը գրավատների և վարկային կազմակերպությունների համար. խոսքը տարեկան 3-6 միլիոն դրամի տուրքի մասին է։
     Հիմա հարց. ինչ է ակնկալում պետությունը ստանալ այդ քայլով։
     Միանշանակ մենք կունենանք ոչ թե պայքար արդարության համար և գերշահույթների դեմ, այլ կհանգենք մի իրավիճակի, երբ այս ոլորտի միջին բիզնեսի տերերը պարզապես չեն կարողանա դիմակայել նույն ոլորտի ցանցային կազմակերպությունների հետ մրցակցությանը, և կստանանք մի իրողություն, երբ ֆինանսական շուկայում կմնա մի քանի խոշոր խաղացող, որոնք միանշանակ կսկսեն վարել կիսամենաշնորհային քաղաքականություն։
     Ունեմ շատ լուրջ մտավախություն, որ ֆինանսական սեգմենտում աշխատող միջին ձեռնարկությունները պարզապես «կպայթեն»` զարկ տալով ֆինանսական շուկայում խիստ բացասական ընթացքների։
     Ի վերջո, տնտեսական հեղափոխությունը չի նշանակում հարկերի և տուրքերի բարձրացում։ Տարրական տրամաբանությունն անգամ թելադրում է, որ պիտի լիներ հակառակը»։

4246 | 0
Facebook