Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմ ընդունում Էթիկայի հանձնաժողովի որոշումը և դատական կարգով վիճարկելու ենք»․ Դավիթ Սանասարյան

14:20, հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ.
«Չեմ ընդունում Էթիկայի հանձնաժողովի որոշումը և դատական կարգով վիճարկելու ենք»․ Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով էթիկայի հատկանիշներով վարույթ հարուցելու մասին հանձնաժողովի որոշմանը,

նշել է, որ չի ընդունում այն. «Չեմ ընդունում և դատական կարգով վիճարկելու ենք»:

Դիտարկմանը, թե վերջին շրջանում Սանասարյանի գլխին սև ամպեր են կուտակվում, ՊՎԾ պետն ասել է. «Իմ գլխին արդեն 11 տարի է սև ամպեր են կուտակվում և այդ սև ամպերն ինձ չեն անհանստացնում»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը եզրակացություն է հրապարակել Պետական վերահսկողական ծառայության պետ Դ. Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ:

3420 | 0
Facebook