Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խնդրում եմ էս հարցն էլ վերանայել». Մարիամ Ծատրյան

14:35, հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ.
«Խնդրում եմ էս հարցն էլ վերանայել». Մարիամ Ծատրյան

Մեղրու համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««21-րդ դարում Հայաստանում 3 ամիս աշխատավարձ չստանալն աննորմալ երևույթ է»,- Կառավարության այսօրվա նիստին այսպես ասաց պարոն Փաշինյանը:
     Հավելեմ, որ մարզային ՋՕԸ-ի Սյունիքի աշխատակիցները յոթ ամիս է աշխատավարձ չեն ստանում: Գյուղատնտեսական սեզոնի մեկնարկին և շուտով նաև ոռոգման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար էդ մարդկանց խոսեցնել չի լինում, պարալիզացված վիճակ է: Գիտեմ, որ այս կառույցը պիտի լուծարվի և հարցին պիտի մոտենանք համակարգային լուծումներով, բայց փուլային մի տարբերակ գոնե պետք է: Խնդրում եմ էս հարցն էլ վերանայել, թե չէ ես հունիսից սեպտեմբեր պիտի արձակուրդ վերցնեմ, որ այգետերերի բողոքներից, եթե չասեմ անեծքներից, պրծնեմ՝ անկախ նրանից, որ լիազոր մարմինը չեմ»:

4554 | 0
Facebook