Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդ հո Ձեզ հե՞տ չի պատահել, պարոն Գրիգորյան». Նիկոլ Փաշինյան

12:15, հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ.
«Էդ հո Ձեզ հե՞տ չի պատահել, պարոն Գրիգորյան». Նիկոլ Փաշինյան

«Իմ դիմաց կա վարկի սպառման օրինակ. 2.3 մլն վարկ է տրամադրել ինչ-որ կազմակերպություն ավտոմեքենայի ձեռքբերման համար, ամսական սպասարկումը 12 հազարից սկսած, տոկոսագումարը՝ 25 հազար, սպասարկման վճարը՝ 32 հազար: Հաջորդ ամիս՝ 43 հազար սպասարկման վճարը, հետո՝ ևս 43: Միշտ սպասարկման վճարն ավելի բարձր, քան մարվող տոկոսադրույքը»,- կառավարության նիստի ժամանակ խնդիր բարձրացրեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Էդ հո Ձեզ հե՞տ չի պատահել, պարոն Գրիգորյան»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

«Չէ, ես վարկ չեմ վերցրել... Կարգավորումը կարող է լինել այն, որ սպասարկման գումարը չի կարող գերազանցել տոկոսադրույքի ինչ-որ տոկոս»,- պատասխանեց նախարարը:

«Պայմանագրի մեջ նշված է վերջնական տոկոսադրույքն ու բոլորը դա պարտավոր են ներկայացնել: Մենք ստիպել ենք ֆինանսական կառույցներին՝ նշել վերջնական էֆեկտիվ տոկոսադրույքը»,- արձագանքեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

5326 | 0
Facebook