Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դա կործանարար է և՛ մեր տնտեսության, և՛ պետականության համար»․ Դավիթ Բաբայան

10:50, հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ.
«Դա կործանարար է և՛ մեր տնտեսության, և՛ պետականության համար»․ Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տնտեսության զարգացման մեր տեսլականի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետք է անել հնարավորը, որպեսզի ամեն կերպ խուսափել տնտեսության կաստային համակարգից, տնտեսական ապարտեիդի համակարգի ձևավորումից, որը բերում է սոցիալական ապարտեիդի, վերջինս էլ իր հերթին՝ քաղաքական ապարտեիդի կամ խտրականության։ Դա կործանարար է և մեր տնտեսության, և պետականության համար։ Պետք է պահպանվի տնտեսական ժողովրդավարությունը, բոլորի համար ապահովվեն հավասար պայմաններ տնտեսական գործունեություն ծավալելու համար։
     Սոցիալական քաղաքականության կարևոր հիմքերից պետք է լինի սոցիալական ներդրումների ռազմավարությունը, որը հասարակության մոտ կխթանի նախաձեռնողականությունը և թույլ չի տա տնտեսական գործունեություն ծավալելու ամենաարդյունավետ ժամանակահատվածում թոշակառուի ու նպաստառուի հոգեբանության ձևավորումը»։

3418 | 0
Facebook