Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նազարբաևի, սուլթանատի ու մերոնց անիմաստ հրճվանքի մասին». Ատոմ Մարգարյան

10:30, հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ.
«Նազարբաևի, սուլթանատի ու մերոնց անիմաստ հրճվանքի մասին». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նազարբաևի, սուլթանատի ու մերոնց անիմաստ հրճվանքի մասին.

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը, չգիտես ինչու, հարուցել է Հայաստանի որոշ քաղաքագետ-փորձագետների հիացմունքն ու հրճվանքը: Նրա այդ քայլի մեջ մարդիկ հակված են տեսնել խորիմաստություն, հեռատեսություն, ոմանք էլ ... ժողովրդավարություն: Ոմանք էլ զառամյալ Աբիշևիչի քայլի մեջ մեզ համար բարենպաստ երանգներ են տեսնում:
     Իրականում, սակայն, Ղազախստանի նախագահը առաջնորդվել է արևելյան բռնապետության, իմա սուլթանատի դասական կանոններով: Այն, որ իր դստերը՝ Դարիգային, բացարձակ իշխանությունը 30-ամյա անընդմեջ կառավարումից հետո փոխանցելը չափից դուրս կոպիտ քայլ կդիտվեր, Նազարբաևը լավ հասկանում է: Այդ պատճառով որոշել է ձիու քայլ անել. հրաժարական տալ, անցնել կուլիսների ետև, մինչ առաջիկա նախագահական ընտրություններ այդ պաշտոնում կարգել իր դրածոին, իսկ դստերը դարձնել պետության երկրորդ պաշտոնյա: Ու այն, որ 56-ամյա Դարիգա Նազարբաևան այսօր միաձայն ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ այս մտադրության խոսուն վկայությունն է: Դե իսկ մեկ տարի անց դուստրը առանց որևէ խոչնդոտի կբազմի սուլթանի գահին:
     Այնպես որ, Նուրսուլթանը հեռացավ, կեցցե՜ ... Սուլթանատը...»։

3300 | 1
Facebook