Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում

02:05, հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ.
Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 8 շախմատիստ։ Այսօր կայացած 3-րդ տուրում հայ շախմատիստները տոնեցին 2 հաղթանակ, 5 պարտիա ոչ-ոքի ավարտել և մեկ պարտություն կրել։ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներ տոնեցին, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Արման Փաշիկյանը պարտվեց։ 3 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Սամվել Տեր-Սահակյանը, ով ընթանում է 14-րդ հորիզոնականում։

2420 | 0
Facebook