Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սևանա լճի կղզին 1898 թվականին

01:20, հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ.
Սևանա լճի կղզին 1898 թվականին

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Սևանա լճի կղզին 1898 թվականին.
     Այս հին լուսանկարի առաջին պլանում երևում է Սևանավանքի երրորդ եկեղեցին: Դա Սուրբ Աստվածածին բազիլիկ տիպի եկեղեցին է, որը քանդվել է 1931-ին և որի քարերն օգտագործվել են որպես շինանյութ` կղզում հանգստյան տուն կառուցելու համար։ Սևանի վանքային համալիրի պատմությունը վկայում է, որ տարբեր ժամանակներում՝ մինչև 17-րդ դարը կղզում ընդհանուր առմամբ կառուցված են եղել չորս եկեղեցիներ և մեկ մատուռ:
     Լուսանկարիչ՝ Ժոզեֆ դե Բայ (Joseph de Baye), ֆրանսիացի հնագետ և ճանապարհորդ: Պատկերը՝ Համլետ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից»:

14479 | 0
Facebook