Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ի լուր ողջ աշխարհին կասի՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի». Շահեն Հարությունյան

00:40, հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ.
«Ի լուր ողջ աշխարհին կասի՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի». Շահեն Հարությունյան

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը, ով աշխատանքի է անցել Աժ-ում, սոցկայքի իր էջում գրել է. «Նոր նայեցի, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պատասխանում լրագրողի հարցերին։

Մասնավորապես ինձ հետաքրքրեց նրա պատասխանը այն հարցին, թե ե՞րբ է նա հանրային նոր ելույթ ունենալու, որովհետև վերջին ելույթում նա ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր և ինքը սխալվել է։

Զարմացնող էր՝ հրաժարական ներկայացրած և գրեթե ողջ հայության կողմից մերժված ղեկավարի կեցվածքն ու ինքնավստահությունը։ Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը՝ ինքն իր անձի նկատմամաբ, լցված էր ահռելի գոհունակությամբ։ Հանգիստ ու վստահ ժպտում էր, և ակամայից թվաց, որ շուտով նա հեռուստատեսությամբ՝ մեծ հպարտությամբ, հայտարարելու է ի լուր ողջ աշխարհին՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի, իսկ Նիկոլ Փաշինյանը սխալվեց»:

11677 | 1
Facebook