Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

21:50, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
Վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ մարտի 20-ին, վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 18-ամյա Պետրոս Ավանեսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 16-ին՝ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկվելուց հետո: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, մարտի 16-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Ռուդիկ Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 11 QQ 114 համարանիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցի թիվ 15/8 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 18-ամյա Պետրոս Ավանեսյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր 1-03 շտապօգնության կենտրոն, օգնել էր օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենային վրաերթի ենթարկվածին տեղափոխել բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը, վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նրա հաամար դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

Վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
6340 | 0
Facebook