Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Հովհաննես Մարգարյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

19:35, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
Հովհաննես Մարգարյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Մարտի16-ից 25-ը Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 13 հրաձիգ՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ։ Հայ հրաձիգներից այսօր պայքարի մեջ մտած վազող թիրախ ձևի 20-ամյա մարզիկ Հովհաննես Մարգարյանը խառը վազք վարժությունում ցույց է տվել գերազանց արդյունք: Նա խոցել է 378 միավոր՝ մինչև 21 տարեկան երիտասարդների պայքարում գրավելով 2-րդ հրիզոնականը և նվաճելով արծաթե մեդալ:

| | |
1042 | 0
Facebook