Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավարտվել են Մեղրիի մաքսակետի վերանորոգման աշխատանքները (տեսանյութ)

19:30, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
Ավարտվել են Մեղրիի մաքսակետի վերանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Մեղրիի մաքսային կետում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վերանորոգման արդյունքում բարելավվել են շենքային պայմանները, կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, վերանորոգվել է սանհանգույցը:

Բարեկարգվել է նաև մաքսակետի ամբողջ տարածքը, ամբողջությամբ փոխվել է արտաքին լուսավորության համակարգը, շենքից դուրս կառուցվել է նոր սանհանգույց, թարմացվել են աղբամաններ և այլն:

Մանրամասները՝ ՊԵԿ լրատվական ծառայության տեսանյութում:

4104 | 0
Facebook