Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երկրաշարժ Թուրքիայում

14:30, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
Երկրաշարժ Թուրքիայում

Սույն թվականի մարտի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.430 և արևելյան երկայնության 29.440աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիայի Հանրապետության Դենիզլի քաղաքից 49 կմ հարավ-արևելք), օջախի 11 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

Ըստ "РИА Новости" լրատվական գործակալության, երկրաշարժի հետևանքով տուժել է երեք մարդ և մասնակի ավերվել հին շինություններ:

9784 | 0
Facebook