Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Համացանց

«Մյուսը բանտում է ու չեմ կարծում, թե կհաստատի այս տողերը». Աշոտ Ասատրյան

22:35, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
«Մյուսը բանտում է ու չեմ կարծում, թե կհաստատի այս տողերը». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շիրխանյանի նամակն եմ կարդում ուղղված Քոչարյանին ու երկու բանի վրա ֆիքսվեցի։ Ինձ հետաքրքրեց, թե 1992-ին Շիրխանյանն ինչպե՞ս էր 35000 փախստականներին տեղավորելու Ստեփանակերտի շրջակայքում ազատագրված հինգ գյուղերում՝ Շուշիում և Խոջալուում, երբ այդ ժամանակ վտանգի տակ էր նույնիսկ Ստեփանակերտը։ Հասկանում եմ, որ Քոչարյանը կարող էր իրեն գոռոզ պահել, արհամարհեր փախստականներին և մնացածին, դա ընդունում եմ, հավատում եմ, բայց Շիրխանյանի նման առաջարկը գոնե ինձ համար հասկանալի չէ։ Հետո այս ուշացած, նույնիսկ շատ ուշացած նամակը գրել ու ամբողջը կառուցել Վազգեն Սարգսյանի վրա, մի տեսակ անհասկանալի է։ Այս անգամ էլ հասկանում եմ, որ Շիրխանյանը հին իշխանության օրոք չէր կարող նման նամակ գրել, բայց գոնե նամակի մեջ կարելի՞ էր չէ բացի իրենից, Քոչարյանից, Վազգեն Սարգսյանից ու Դեմիրճյանից այլ մարդու մասին գրել, ով կարող էր այս պահին հաստատել դա։ Նամակում անդրադարձած անձանցից 3-ն այս պահին կենդանի չեն՝ Վազգեն Սարգսյան, Դեմիրճյան և Ելցին, մյուսը բանտում է ու չեմ կարծում, թե կհաստատի այս տողերը, քանի որ իր դեմ է, մյուսն էլ նամակի հեղինակն է։ Ամեն դեպքում, ցանկացած հանցագործ պետք է պատասխանատվության ենթարկվի բացառապես իր կատարած հանցանքների համար, նույնիսկ աշխարհիս երեսին ամենադաժան, թալանչի ու մարդասպան տեսակը»։

| | |
3402 | 0
Facebook