Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որոշ նախկին պաշտոնյաներ Մեղրիի ազատ տնտեսական գոտու տարածքները սեփականաշնորհել են չնչին գումարներով». Սուրեն Պապիկյան

11:35, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
«Որոշ նախկին պաշտոնյաներ Մեղրիի ազատ տնտեսական գոտու տարածքները սեփականաշնորհել են չնչին գումարներով». Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Մեղրիի ազատ տնտեսական գոտու տարածքին, նշել է. «Նախնական տվյալներով՝ որոշ նախկին պաշտոնյաներ, իմանալով, որ այս տարածքը դառնալու է ազատ գոտի, նախապես սեփականաշնորհել են, խոսքը վերաբերում է չնչին գումարներով սեփականաշնորհմանը՝ լումաներով, որը հետագայում կասեցրել է Մեղրիում ազատ գոտի դառնալուն»:

Պապիկյանի խոսքով, վերոնշյալն ազգային անվտանգության և պետական շահի խնդիր է: Նախարարը, սակայն, խուսափել է անուններ տալ՝ պարզաբանելով, որ դա իրենց իրավասության տիրույթում չէ:

Հիշեցնենք՝ այս թեմային երեկ անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետը:

2690 | 0
Facebook