Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա պատմական նյութ է». Հրանուշ Խառատյան

20:05, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
«Սա պատմական նյութ է». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհակալություն Վահան Շիրխանյանին՝ վարագույրը որոշ դրվագների վրա բարձրացնելու համար: Սա պատմական նյութ է: Մի շարք կարևոր հարցեր ճշգրտելուց զատ հաստատում է նաև, որ ժողովուրդն այս կամ այն կերպ մոտավորապես հենց այսպես էլ պատկերացնում էր իրերի վիճակն ու մարդկանց հարաբերությունները: Իսկապես լուրջ հարց է՝ Քոչարյանին հոկտեմբերի 27-ի կապակցությամբ հաստատումներ է անում. «Դու պարտավոր էիր անմիջապես, անհապաղ նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ՝ կառավարման համակարգի ճգնաժամը կանխելու համար, պետք է մտցնեիր երկրում արտակարգ դրություն, անմիջապես ազատեիր Սերժ Սարգսյանին ԱԱ նախարարի պաշտոնից, բանակը բերեիր 1-ին աստիճանի պատրաստության, դիմեիր ժողովրդին ուղերձով։ Դու սրանցից ոչ մեկը չարեցիր, բայց մոբիլիզացրիր քեզնից սպասելիքներ ունեցող ԱՄՆ, ՌԴ դեսպաններին, կաթողիկոսին և այլոց, որոնց ուղարկում էիր մեզ մոտ և նրանց բերանով աղերսում, որ քո և Սերժի նկատմամբ բռնություն չգործադրենք»։

Իսկապես, հոկտեմբերի 27-ի փաստացի մարդածին աղետից հետո ոչինչ չարեց՝ հավանաբար շատ լավ իմանալով դեպքերի հետագա զարգացման ընթացքը, իսկ մարտի մեկի խաղաղ ցույցի ցուցարարների դեմ բանակ հանեց, կրակել տվեց քաղաքացիների վրա և արտակարգ դրություն հայտարարեց:

Համեմատելի՞ են իրավիճակները: Հիշում ենք, չէ՞՝ ինչպես էր հոկտեմբերի 27-ից հետո օրեր շարունակ դեմքը վախից ծամածռվել: Բայց մեկ է՝ «գնաց Ստամբուլ և ստորագրությունը դրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող փաստաթղթի տակ»»:

14063 | 0
Facebook