Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Համացանց

«Ե՞րբ են սկսելու լրատվականները ցույց տալ մեր երկրի հակառակ կողմը». Գեղամ Ադյան

23:30, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
«Ե՞րբ են սկսելու լրատվականները ցույց տալ մեր երկրի հակառակ կողմը». Գեղամ Ադյան

Ուսանող, ակտիվիստ Գեղամ Ադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա հացի համար դռնեդուռ ընկած քաղաքացուն հետաքրքիր չէ, թե Սորոսն ում է գրանտ տալիս։ Վարկերի ու պարտքերի տակ ճռռացող քաղաքացուն հետաքրքիր չէ, թե վարչապետն ում հետ է գնում պաշտոնական հանդիպումների։ Սահմանամերձ գյուղում ապրող քաղաքացուն հետաքրքիր չէ, թե ինչ են ֆեյսբուքում օր ու գիշեր բարբաջում թափառակյաց ռոբիկներն ու սերժածինները։ Վառելափայտ չունեցող ընտանիքին հետաքրքիր չէ, թե քանի սրճարան կքանդվի Երևանում և քանի ծառ կտնկվի։ Եթե ուզում եք իմանալ՝ քաղաքացուն հետաքրքիր էլ չէ, թե որ մի նախկին բարձրաստիճան պաշտոնյան կհայտնվի բանտում։ Քաղաքացուն առաջնային հետաքրքիր է, թե ինչպես է տարրական պայմաններով, օրվա հացով ապահովելու ընտանիքին և ինչպես է կրթության տալու իր երեխաներին։ Ե՞րբ են սկսելու լրատվականները ցույց տալ մեր երկրի հակառակ կողմը, որը, ցավոք, անհուսալի է, որովհետև նախկինում իշխանությունը բռնազավթել էին մի խումբ սինլքորներ, որոնց միայն մի բան էր հետաքրքիր՝ գտնել նոր ուղիներ պետական բյուջեն իրենց գրպաններ և բանկային հաշիվներ դատարկելու համար։ Իսկ եթե ներկաները մեկ քայլ անեն դեպի անցյալ, ապա իրենք կգնան անցյալ»։

| | |
2441 | 1
Facebook