Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կոտայքն «ազատագրվո՞ւմ» է Ծառուկյանից. «Հրապարակ»

09:10, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
Կոտայքն «ազատագրվո՞ւմ» է Ծառուկյանից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կոտայքում մարզպետի և Աբովյանի քաղաքապետի միջև կրքերը չեն հանդարտվում: Փորձագիտական շրջանակները գտնում են, որ ամեն ինչ արվում է մարզում Գագիկ Ծառուկյանի դիրքերը թուլացնելու, քաղաքը նրա ազդեցությունից հանելու համար։ Այդպե՞ս է՝ հարցրինք մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ «Մարզում լուծվում է իրավական, պետության նորմերին հարիր խնդիր` ընդամենը»:

Չէ, տեսակետ կա, որ նոր իշխանությունները ցանկանում են Աբովյանի քաղաքապետի պաշտոնում տեսնել իրենց մարդուն. պետք է հասնել Վահագն Գևորգյանի հրաժարականի՞ն։ «Նախ հիշենք` քաղաքապետն ընտրովի մարմին է, և ապա` խնդիրն առնչվում է հողային ֆոնդերին։ Թույլ տված բացթողումներին, ուրիշ ոչինչ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5627 | 1
Facebook