Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Հետաքրքիր է

Ամերիկուհին հսկա երեխա է ծնել

01:00, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
Ամերիկուհին հսկա երեխա է ծնել

ԱՄՆ-ում ծնվել է հսկա երեխա՝ շուրջ 7 կգ քաշով: Ըստ New York Post-ի՝ նորածին աղջիկը լույս աշխարհ է եկել մարտի 12-ին՝ 6,9 կգ քաշով և 59 սմ հասակով: Այսպիսի տվյալներ ունենում են սովորաբար 6 ամսական երեխաները: Հիվանդանոցի բժիշկները խոստովանել են, որ իրենց պրակտիկայում առաջին անգամ են նման խոշորամարմին նորածին տեսնում:

Երեխայի մայրը՝ Ջոյ Բաքլին, ով ևս խոշորամարմին է և կշռում է 95 կգ, իր ծննդաբերությունը նկարագրել է այսպես. «Կարծես 2 բեռնատար վրայովս անցած լինեն»: Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով, բայց, չնայած 3 բժիշկների համատեղ ջանքերին, մայրը չի կարողացել խուսափել ծննդաբերական տրավմաներից:

Այժմ նորածինը բժիշկների մշտական հսկողության տակ է, շնչում է թթվածնային կոնցետրատորի օգնությամբ, բժիշկները ուշադրությամբ հետևում են նրա արյան մեջ թթվածնի և շաքարի մակարդակին:

Նշենք, որ 2 տարի առաջ Բաքլին ծննդաբերել էր 4,9 կգ կշռով երեխայի:

ԱՄՆ-ում ծնվել է հսկա երեխա՝ շուրջ 7 կգ քաշով
ԱՄՆ-ում ծնվել է հսկա երեխա՝ շուրջ 7 կգ քաշով
| | |
13017 | 0
Facebook