Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

17:40, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

2019թ. մարտի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում տեղի կունենան ֆրանկոֆոն միջոցառումներ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ՀՀ մշակույթի նախարարության ենթակա կազմակերպությունները նույնպես կմասնակցեն Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված միջոցառումներին:
     2009 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի շարժմանը: 2009-2018թթ. Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ՝ հանրահայտ երգիչներ Շարլ Ազնավուրի, Գարուի, Լարա Ֆաբիանի, Էլեն Սեգարայի, Պատրիսիա Կաասի համերգները, «ԲԻԿ» (BIC) ռեփ-ֆոլկ, «Պոկեմոն Կրյու» (Pockemon Crew) հիպ-հոպ խմբերի համերգները, ինչպես նաև «Վարդագույն զինվորի պատմությունը» մյուզիքլը, «Կարմեն» օպերան, ներկա­յացվել է հայ-ֆրանսիական համատեղ «Անուշ» նախագիծը:
     Ֆրանկոֆոնիայի մասնակիցների և միջոցառումների թիվը տարեցտարի ավելանում է: Յուրաքանչյուր տարի Երևանում և ՀՀ մարզերում տեղի են ունեցել շուրջ 500 միջոցառումներ` ցուցահանդեսներ, երաժշտական երեկոներ, թատերական, գրական միջոցառումներ, ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություններ, հեքիաթասացության օրեր, որոնց մասնակցել են մի շարք կազմակերպություններ Հայաստանից և Ֆրանսիայից:
     Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում կայանալիք միջոցառումների ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

2043 | 0
Facebook