Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որևէ խնդիր չեմ տեսնում հանդիպելու Սարգսյանի, Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի հետ». Նիկոլ Փաշինյան

15:50, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
«Որևէ խնդիր չեմ տեսնում հանդիպելու Սարգսյանի, Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի հետ». Նիկոլ Փաշինյան

«Հնարավո՞ր է Արցախի հարցը Ձեզ և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ սեղանի շուրջ համախմբի»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարց հնչեցրեց լրագրողը: «Որևէ բարդություն ու խնդիր չեմ տեսնում, եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն՝ հանդիպելու և՛ Սարգսյանի, և՛ Քոչարյանի, և՛ Տեր-Պետրոսյանի հետ, որևէ բարդություն չկա: Կարող ա ծագի անհրաժեշտություն՝ բոլորին իրար հետ հավաքել ու հարցնել... Այսինքն, իմանալը, տեղեկանալը, սովորելը ինձ համար համարում եմ կարևոր հատկանիշ: Մինչև հիմա դրա անհրաժեշտությունը չի ծագել: Արդեն ասացի, որ նշանակվելուց հետո Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպել եմ, ներկայացրել է բանակցային գործընթացը»,- ասաց Փաշինյանը:

5537 | 0
Facebook