Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի հավաքականն սկսել է նախապատրաստվել առաջիկա խաղերին

15:35, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
Հայաստանի հավաքականն սկսել է նախապատրաստվել առաջիկա խաղերին

Մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ նախ Սարաևոյում հյուրընկալվելով Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին, ապա Երևանում մրցելով Ֆինլանդիայի հավաքականի հետ:

Մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականն սկսել է մարզական հավաքը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երևան կժամանեն այսօր երեկոյան: Ժամը 17:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը ֆուտբոլի ակադեմիայում:

2306 | 0
Facebook