Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խիստ նկատողություն՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ի տնօրենին

15:25, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
Խիստ նկատողություն՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ի տնօրենին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար․ տեղեկացնում է
     Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հրամանի համար հիմք են դարձել կենտրոնում ՄԻՊ գրասենյակի իրականացված մշտադիտարկման այցի արդյունքներով արձանագրված թերություններն ու խախտումները, ինչպես նաև՝ նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի եզրակացությունը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտադիտարկում էր իրականացրել ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքիկենտրոն» ՊՈԱԿ -ում, որի արդյունքում վերհանված թերությունների և խախտումների մասին ամփոփ վերլուծությունը հրապարակվել է զանգվածային լրատվամիջոցներում ևներկայացվել նախարարություն:

2977 | 0
Facebook