Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վահե Դանիելյանը լրացրեց միջազգային գրոսմայստերի նորմա

14:40, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
Վահե Դանիելյանը լրացրեց միջազգային գրոսմայստերի նորմա

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց Ագզամովի հիշատակին նվիրված «Տաշքենդ oփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 12 երկրների 73 շախմատիստներ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Ալեքսեյ Ֆյոդորովը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: 7 միավորով 2-րդ տեղը զբաղեցրերց Վոհիդով Շամշիդինը: Մրցաշարին մասնակցող Վահե Դանիելյանը և Կարեն Գրիգորյանը վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 3-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Դանիելյանը գրավեց 4-րդ, իսկ Գրիգորյանը՝ 5-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 5 միավորով գրավեց 26-րդ հորիզոնականը: Բացի այդ, Վահե Դանիելյանը լրացրեց միջազգային գրոսմայստերի նորմա, ինչպես նաև 75 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

1642 | 0
Facebook