Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրաձգության Հայաստանի եռյակը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

13:55, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
Հրաձգության Հայաստանի եռյակը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մարտի16-ից 25-ը Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 13 հրաձիգ՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ։ Հայ հրաձիգները մասնակցելու են երեք զենքատեսակի պայքարին՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ:
     Մարտի 18-ին վազող թիրախ ձևի նորմալ վազք վարժության մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են միաժամանակ երեք մարզուհիներ: Նրանք պայքարել են անհատական և թիմային պայքարում: Անհատական պայքարում Լիլիթ Մկրտչյանը, խոցելով 541 միավոր, գրավել է 7-րդ տեղը, Գոհար Հարությունյանը, խոցելով 535 միավոր, զբաղեցրել է 10-րդ տեղը և Արուսյակ Գրիգորյանը, խոցելով 531 միավոր, զբաղեցրել է 11-րդ տեղը։ Միասին հավաքելով 1607 միավոր վազող թիրախ ձևի խառը վազք վարժությանը Եվրոպայի առաջնության մեծահասակների պայքարում մեր եռյակը գրավել է 3-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալներ:

Ատրճանակ ձևի մարզիկներ Զավեն Իգիթյանը և Նարե Գաբրիելյանը թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում գրավել են 20-րդ տեղը՝ ընդհանուր հաշվով հավաքելով 747 միավոր:

Հրաձգության Հայաստանի եռյակը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հրաձգության Հայաստանի եռյակը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
2017 | 0
Facebook