Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օպտիմալացումը կարծես թե տեղի է ունեցել միայն ավագանու անդամների համար նախատեսված ջրեղենի վրա»․ Դ․ Խաժակյան

13:15, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
«Օպտիմալացումը կարծես թե տեղի է ունեցել միայն ավագանու անդամների համար նախատեսված ջրեղենի վրա»․ Դ․ Խաժակյան

«Ասում էինք 108 միլիոն է վերելակների բյուջեն, պետք չի կրճատել՝ հասցնելով 30 մլն-ի, և մեզ կրկին նույն փաստարկներ էին բերում՝ ասելով, թե ծավալները պահպանվում են։ Եվ հիմա արդեն ունենք մի շարք հայտարարված մրցույթներ և դա շատ պարզ բան է։ Այդ 30 մլն-ը բաշխվում է վարչական շրջանների միջև․ օրինակ, Շենգավիթ վարչական շրջանի օրինակով՝ նախատեսված է 2,5 մլն դրամ։ Այդ գումարի շրջանակներում հայտարարվել է մրցույթ և 2,4 մլն դրամով հաղթել է նույն կազմակերպությունը։ Ուսումնասիրում ենք՝ տեսնում ենք, եթե պետք է գնվեին մալուխներ, փոխանցման տուփեր և այլն, սրանք ունեն նույն արժեքները։ Ժամանակին, երբ շատ գումարով կարող էինք գնել 6-10 հատ, հիմա գնել ենք՝ 2-3 հատ։ Շատ բնական բան է», -այսօր ավագանու հերթական նիստին ասաց Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով վերելակների համար քաղաքապետարանի կողմից տրամադրված բյուջեին։

«Ես ուզում եմ հիշեցնել, երբ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մենք քննարկում էինք հաստիքացուցակները, քաղաքապետարանը մեզ հավաստիացրեց, որ սկսելու է օպտիմալացման գործընթացը։ Արդեն 2019թ․ մարտ ամիսն է, սակայն, ինչպես տեսնում ենք, օպտիմալացումը կարծես թե տեղի է ունեցել ավագանու անդամների համար նախատեսված ջրեղենի վրա։ Այսօր, առաջին անգամ ջուրը բացակայում էր մեր սեղանից, ինչը օպտիմալացման վառ օրինակ է»,- եզրափակեց Խաժակյանը։

2371 | 0
Facebook