Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքի ծախսերի մասին

14:50, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքի ծախսերի մասին

«Իմ ընտանիքն ապրել է այնպես, ինչպես նախկինում, բայց արարողակարգային որոշ նրբություններով, ավելի ճիշտ՝ անհրաժեշտություններով: Մենք հիմա ապրում ենք այդ առանձնատանը, Սևանում էլ կա ամառանոց, էնտեղ էլ ենք գնում: Շահարկումներ են հնչում ընտանիքիս ևս Արցախ տանելու մասին: Չեմ պատկերացնում՝ գնամ Արցախ ու էնտեղ ծառայող տղայիս մորն ու քույրերին չտանեմ ինձ հետ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը: «Ինչպես Հայաստանում յուրաքանչյուր մարդու, այնպես էլ ինձ համար, իմ ընտանիքը շատ կարևոր է: Հասկանում եմ, որ իմ ընտանիքը հանրային ուշադրության կենտրոնում ա, ու մենք բոլորս ենք դա հասկանում ենք: Հավաստիացնում եմ, որ մեր կարգավիճակը երբեք չենք չարաշահի: Մենք երբեք մեր կյանքում ճոխություններ չենք ունեցել ու չի լինի»,- շարունակեց Փաշինյանը:

4944 | 0
Facebook