Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ եք երիտասարդ աղջկա զգացմունքների հետ խաղում». Սյուզաննա Սիմոնյան

05:10, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
«Ինչո՞ւ եք երիտասարդ աղջկա զգացմունքների հետ խաղում». Սյուզաննա Սիմոնյան

«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Անթույլատրելի է ատելության այդպիսի դրսևորումը Նիկոլի դստեր նկատմամբ: Քննադատեք հորը՝ այս կամ այն սխալի համար: Բայց Մարիամին ինչո՞ւ եք նման անվայել վերաբերմունքի արժանացնում: Լրատվականներին խորհուրդ եմ տալիս մաքրել այդ աղբը: Ինչո՞ւ եք երիտասարդ աղջկա զգացմունքների հետ խաղում: Չէ՞ որ դա կարող է խորը հետք թողնել նրա հոգում: Ամեն մեկիդ մեջ մարդուն հոշոտելու պատրաստ արյունախում մարդասպան է նստած: ՄԱՔՐՎԵՔ, Ի ՎԵՐՋՈ»:

Հիշեցնենք, որ «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի երեկվա հյուրն է եղել ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը:

6409 | 1
Facebook