Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Նաոտոսի Յամադան

12:20, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
Մահացել է Նաոտոսի Յամադան

Մահացել է oլիմպիական խաղերի ամենահավատարիմ երկրպագու ճապոնացի Նաոտոսի Յամադան: Նա 92 տարեկան էր։ Յամադան 1964 թվականից սկսած ներկա է եղել բոլոր ամառային օլիմպիական խաղերին: Յամադայի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը․ «Ցավով տեղեկացա Նաոտոսի Յամադայի մահվան մասին: Նա իսկական սուպերերկրպագու էր: Նրա պակասը հաջորդ տարի խիստ կզգացվի Տոկիոյում»։

Նշենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կայանալու են 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

2897 | 0
Facebook