Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեզ պահում եք առնվազն անտարբեր, այսինքն՝ ո՛չ լսել եք, ո՛չ տեսել»․ Թ․ Վարդանյանը՝ իր դեմ հարուցված դատական հայցի մասին

12:11, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
«Ձեզ պահում եք առնվազն անտարբեր, այսինքն՝ ո՛չ լսել եք, ո՛չ տեսել»․ Թ․ Վարդանյանը՝ իր դեմ հարուցված դատական հայցի մասին

«Հենց այս ամբիոնից, շուրջ մեկ ամիս առաջ, իմ հնչեցրած տեսակետի և որակավորման համար, Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանն իմ դեմ դատական հայց է ներկայացրել՝ մեղադրելով իր անձը վիրավորելու և զրպարտելու մեջ, ինչի արդյունքում, արդեն 20 օր է՝ իմ հաշիվները և գույքը կալանքի տակ են»,- այսօր ավագանու հերթական նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը՝ հավելելով, որ այս մասին 20 օր է բարձրաձայնում է․ «Իմ հարգելի քաղաքապետ, հուսով եմ, որ Դուք էլ տեղյակ եք այս մասին, բայց արի ու տես՝ Ձեզ պահում եք առնվազն անտարբեր, այսինքն՝ ո՛չ լսել եք, ո՛չ տեսել, ո՛չ տեղյակ եք, ոչ էլ գիտեք՝ էդ փողն ուր է։ Լրիվ նույն վիճակն է․․․»։

Թ․ Վարդանյանի խոսքով՝ սա այն հարցն է, որ վերաբերվում է յուրաքանչյուր ավագանու անդամի, քանզի այս նախադեպը սպառնալիք է յուրաքանչյուրի համար։ «Եթե սա եղավ նախադեպ, հետայսու յուրաքանչյուր ավագանու անդամ կաշկանդված է լինելու և վերապահումով է վերաբերվելու որևէ կոռուպցիոն դեպքերի հետքերով գնալու և բացահայտելու համար։ Այսինքն՝ ոչ ոք ապահովագրված չէ իր ասածի և իր հայտարարությունների համար։ Ես չեմ հասականում, պարոն Սարգսյանն ինձ դատի է տվել «աննախադեպ» թե՞ «կոռուպցիոներ» բառի համար»,- զարմանք արտահայտեց ավագանու անդամը՝ կարծիք հայտնելով, որ քաղաքական գործիչն իր քաղաքական հայտարարությունների և արտահայտությունների համար պատասխանատու է իր ընտրողների և քաղաքական թիմի առաջ։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվանից Թեհմինա Վարդանյանը պայքար է տանում թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի դեմ՝ բացահայտելու համար վերջինի կողմից իրականացված «բազմաթիվ չարաշահումները»:

Հիշեցնենք նաև, որ պոլիկլինիկայի տնօրենը «դավադրություն» և «ապատեղեկատվություն» էր որակել «Ելք» խմբակցության անդամների գործողությունները՝ նշելով, որ այդ ամենն արվում է իր բարի համբավն արատավորելու նպատակով:

3399 | 0
Facebook