Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի խնդրի մասին

12:45, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի խնդրի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի խնդրի կարգավորմանն ու Իլհամ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը. «Էն, ինչ հրապարակային ասվում է, նորություն չի ոչ ԵԱՀԿ ՄԽ-ի, ոչ էլ ադրբեջանցի մեր գործընկերների համար: Օրակարգի սպասարկումը շարունակում ենք ու ուզում եմ արձանագրել կարևոր նրբություն՝ սա մեր կողմից ոչ քմահաճույք է, ոչ՝ նախապայման, փորձելու ենք քննարկումը շարունակել փաստարկների դաշտում: ՀՀ-ն ցուցաբերել է դիմացինին լսելու ընդունակություն ու նույնն ակնկալում ենք նաև իրենցից: Այն, ինչ ասել ենք 2018-ի մայիսից, մարտահրավեր չէ, երկխոսության հրավեր է: Երկխոսության ընթացքում սեղանին կդնենք մեր փաստարկներն ու ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները... Առաջիկա հանդիպումը նվիրված կլինի նաև մի շարք պարզաբանումներ արձանագրելուն, որովհետև լիքը հակասական բաներ կան՝ ինչ ա տեղի ունեցել Կազանում, Վիեննայում, Քի Վեսթում: Հարցերը պետք է պարզաբանվեն: Ես, որպես բանակցային գործընթացքում նոր ներգրավված մարդ, պետք է հարցերի պատասխանը ստանամ»:

4640 | 0
Facebook