Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի

17:25, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի

Ինչպես հայտնում է Asbarez-ը, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետարանը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարանի կառուցմանը: Թանգարանը կկառուցվի Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամի կողմից՝ մայրաքաղաքի Պալերմո արվարձանում հայկական համայնքի կենտրոնին մոտ Գուրրուչագա փողոցում։

Հիշեցնենք, որ 1995թ. Արգենտինան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2007թ. Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակվել է Մարդկանց միջև հանդուրժողականության և հարգանքի օր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության։

6450 | 0
Facebook