Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

11:25, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
Հայ գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

Մարտի 18-ից 24-ը Ճապոնիայի Սայտամա քաղաքում կկայանա գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ՝ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 20-ին, իսկ Սլավիկ Հայրապետյանը՝ մարտի 21-ին:

Հայաստանի պատվիրակության կազմում մրցավայր են մեկնել նաև Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը և փոխնախագահ Արի Զաքարյանը:

1843 | 0
Facebook