Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանն Արցախում. «Հրապարակ»

09:30, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
Ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանն Արցախում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանը Ղարաբաղից վերադարձե՞լ է, ի՞նչ էր անում Ղարաբաղում՝ հարցրինք ղարաբաղյան մեր աղբյուրին։ «Դե, գրել եք` Մնացականյան Լյովան առիթ ուներ, Վազգենի 60-ամյակն էր, գնաց վանքեր` Գչավանք, Ամարաս»։ Իսկ Անվտանգության խորհրդի համատեղ նիստից ինչո՞ւ որոշ մանրամասներ հաղորդագրությունում տեղ չգտան, ընդհանուր ձևակերպումներ էին: «Շատ ծավալուն քննարկում էր` բոլոր ուղղություններով, խոսվել է ամեն ինչից, ընդհուպ մինչև Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք ռազմավարական ծրագրեր. հասկանալի է` առանց տնտեսություն անվտանգություն չի լինում։ Պայմանավորվածություն կա թեմաները չհրապարակայնացնել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5742 | 1
Facebook