Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Սննդաբանը հուշել է, թե օրական քանի հավկիթ պետք է ուտել

23:50, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
Սննդաբանը հուշել է, թե օրական քանի հավկիթ պետք է ուտել

Հավկիթն այսօր հանիրավի կերպով դուրս է մնացել բազմաթիվ դիետաներից, սակայն այն անհրաժեշտություն է մարդու օրգանիզմի համար, ասում է բժիշկ, սննդաբան պրոֆեսոր Մարգարիտա Կորոլյովան:

Հավկթի սպիտակուցը պարունակում է բոլոր անհրաժեշտ ամինաթթուները՝ որպես սննդարար բաղադրիչներ: Այդ թվում՝ այնպիսի անփոխարինելի ամինաթթուներ, որոնք չեն արտադրվում օրգանիզմում: Հավկիթում կան ևʹ օգտակար սպիտակուց, ևʹ ճարպեր, օգտակար խոլեստերին, որի կարիքը մեր օրգանիզմը շատ ունի: Հենց դրա շնորհիվ են վերարտադրողական, ինչպես նաև ուղեղի գործառույթները պահպանվում:

Հավկիթը նաև կարգավորում է մակերիկամներում հորմոնների մակարդակը, ինչը կառավարում է սթրեսները:

Հավկիթներ պետք է օգտագործել հավասարակշռված, նաև՝ լինել չափավոր: Եթե հակացուցումներ չկան, կարելի է օրական օգտագործել 3-ից մինչև 5 հավկիթ, նշել է սննդաբանը:

20520 | 0
Facebook