Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում

23:25, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում

Վրաստանի խորհրդարանում «Ընդհանուր դատարանների վերաբերյալ» օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ քննարկումների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Պատգամավորներ Իրաքլի Բերայան և Օթար Կախիձեն հարվածներ են հասցրել իրար:

Այն ժամանակ, երբ իրավաբանական կոմիտեի նախագահը ելույթ ունենալիս է եղել, Կախիձեն տեղից վեր է թռել ու թղթով հարվածել Բերայային, ինչից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը: Նրանց բաժանել են ներկաները: Թե ինչի շուրջ են վիճել, հայտնի չէ:

Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում
7047 | 0
Facebook