Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են Չիլինգարյանի հուշամրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները

20:25, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
Հայտնի են Չիլինգարյանի հուշամրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Արմավիրի մարզում ՀՖՖ ներկայացուցչության համատեղ ջանքերով փետրվարի 28-ից մարտի 15-ն Արմավիրի մարզում անցկացվեց Արսեն Չիլինգարյանի հուշամրցաշարը, որին մասնակցեցին 2007-2008 թթ. ծնված ֆուտբոլիստներով համալրված 10 թիմեր՝ «Արարատ ՖԱ» թիմ 1, թիմ 2, «Արմավիրի մարզ», «Արմավիր քաղաքի սպորտդպրոց»-ի թիմ 1, թիմ 2, «Օնոր-Երևան», «Սիս-Կիլիկիա», «Մասիս քաղաքի սպորտդպրոց», «Արտաշատի սպորտդպրոց», «Փյունիկ ՖԱ», «Մուսալեռ ՖԱ»: Շրջանաձև մրցակարգով անցկացված մրցաշարի եզրափակիչը կայացավ մարտի 15-ին՝ Վաղարշապատի ակադեմիայի մարզադաշտում: Մրցաշարի հաղթող ճանաչվեց «Փյունիկ» (գ. Մրգաշատ) ակումբի թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արմավիրի սպորտդպրոցի առաջին թիմը, երրորդ տեղը՝ Ջրարբի գյուղի ֆուտբոլիստներով համալրված «Սիս-Կիլիկիա» թիմը:

2251 | 0
Facebook