Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

Համացանց

«Գրությամբ դիմել եմ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին». Հարություն Բաբայան

16:45, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
«Գրությամբ դիմել եմ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին». Հարություն Բաբայան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ֆոյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ ԴԱՀԿ ծառայությունում առկա համակարգային խնդիրների լուծումները գտնելու համար: Անհրաժեշտ եմ համարում, որ ԴԱՀԿ ծառայությունն իր ծառայության իրականացման շրջանակներում քաղաքացուն սպասարկի բարեխիղճ, աշխատի բացառապես քաղաքացու շահերը չոտնահարելով: ԴԱՀԿ ծառայությունը պարտավոր է նաև պատշաճ և բարեխիղճ աշխատելաոճ դրսևորել, երբ խոսքը գնում է հօգուտ քաղաքացուն պետական և ՏԻՄ մարմիններից գումարներ բռնագանձելուն: Քաղաքացուց գումար բռնագանձելու անհրաժեշտությունը փաստող ակտի բացակայության պայմաններում ԴԱՀԿ ծառայությունն իրավունք չունի արգելանք դնելու քաղաքացու հաշիվների վրա և/կամ դրանցից գումարներ բռնագանձել: Եթե ձեզ հետ տեղի է ունեցել նման միջադեպ, ապա կապ հաստատեք ինձ հետ՝ ուղղարկելով ձեր նամակը հետևյալ հասցեով՝ ՀՀ, 0019 ք. Երևան, Մարշալ Բաղրամյանի 19՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանին»:

| | |
1845 | 0
Facebook