Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գաղտնալսման վերաբերյալ Ռ․ Քոչարյանի փաստաբանների ներկայացրած բողոքը մերժվել է

15:35, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
Գաղտնալսման վերաբերյալ Ռ․ Քոչարյանի փաստաբանների ներկայացրած բողոքը մերժվել է

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվել է ԱԱԾ տնօրենի և ՀԾՔ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով Քոչարյանի փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը՝ վերջինին տուժողի կարգավիճակ տալու վերաբերյալ։

Դատավոր Մհեր Արղամանյանը լսելով փաստաբանների ներկայացրած փաստարկները, որոշել է անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ այդպիսով մերժելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքը։

Ռ․ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշել է, որ որոշումը բողոքարկելու են, սակայն դեռևս անհայտ է, թե որ ատյանում։

4708 | 0
Facebook