Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատական համակարգում աշխատում են մարդիկ, ովքեր ծառայել են նախորդ հանցավոր ռեժիմին». իրավապաշտպանը անուններ տվեց

15:00, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
«Դատական համակարգում աշխատում են մարդիկ, ովքեր ծառայել են նախորդ հանցավոր ռեժիմին». իրավապաշտպանը անուններ տվեց

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացրած տարեկան զեկույցում նշված է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո դատական համակարգում գրեթե փոփոխություններ չեն նկատվում: Անդրադառնալով այս թեմային՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ դատական համակարգում էական փոփոխություններ չեն նկատվում. «Ձևական առումով շատ մանր-մունր էլեմենտներ փոխվել են, բայց դատական համակարգը լուրջ համակարգ է, որը պետք է զսպի և՛ գործադիր իշխանությանը, և՛ օրենսդիրին: Այսօր այդ կառույցում իրենց բացարձակ պաշտպանված կարող են զգալ նախկին հանցավոր ռեժիմին պատկանող մարդիկ. օլիգարխներ, որոնք մի գիշերվա մեջ դարձան խոշոր սեփականատերեր»,- ասաց Կարապետյանը:

Իրավապաշտպանի խոսքով` դատական համակարգում իրավիճակն անկայուն է. «Այսօր դատական համակարգում աշխատում են մարդիկ, ովքեր ծառայել են նախորդ հանցավոր ռեժիմին: Մինչև այսօր աշխատում է Մնացական Մարտիրոսյանը, Գագիկ Պողոսյանը և այլք: Այն բոլոր դատավորները, որոնք մարդկանց վերաբերյալ ապօրինի որոշումներ են կայացրել, շարունակում են առոք-փառոք ապրել, աշխատել: Նորմալ չէ, երբ դատախազությունում նույն մարդիկ են աշխատում, ովքեր ակնհայտորեն անմեղ մարդկանց մեղադրանքներ են առաջադրել: Այս հեղափոխության տապալումը լինելու է հենց այդ ուժային կառույցների և արդարադատություն իրականացնող մարմինների թեթև ձեռքով: Ես չգիտեմ` ինչի՞ վրա է հույսը դրել Փաշինյանը»,- նշեց Նինա Կարապետյանը:

3495 | 1
Facebook