Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ՝ Վենեսուելայի հետ կապված

14:35, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ՝ Վենեսուելայի հետ կապված

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել օրինագիծ, որը ենթադրում է պատժամիջոցների սահմանում ռուսների նկատմամբ, որոնք ազդեցություն ունեն Վենեսուելայի վրա: Հեղինակները կարծում են, որ ՌԴ-ն սերտորեն համագործակցում է Վենեսուելայի հետ, մասնավորապես, վարկեր է տրամադրում ու համատեղ զորավարժություններ անցկացնում: Նշվում է, որ որպես պատժամիջոց կարող է լինել ՌԴ կառավարության անունից վենեսուելական անվտանգության ուժերին աջակցող ռուսաստանցիներին վիզաներ չտրամադրելը, փոխանցում է Gazeta-ն:

Հիշեցնենք՝ պաշտոնական Մոսկվան սատարում է Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որին Վաշինգթոնն անօրինական ղեկավար է համարում և վենեսուելական ճգնաժամում աջակցում է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին:

3624 | 0
Facebook