Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

Միջազգային

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարզական հավաք կանցկացնի՝ մինչ Լատվիա մեկնելը

13:10, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարզական հավաք կանցկացնի՝ մինչ Լատվիա մեկնելը

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարտի 18-ից 20-ը կանցկացնի մարզական հավաք՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 20-ին մեր թիմը կմեկնի Լատվիա, որտեղ մարտի 22-ին և 24-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Լատվիայի Մ-19 հավաքականի հետ: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքին մասնակցելու համար հրավիրել է 24 ֆուտբոլիստների.

Դարպասապահներ

Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»

Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»

Արման Ներսիսյան, «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

Արսեն Եղիազարյան, «Բանանց»

Արման Ղազարյան, «Բանանց»

Պետրոս Մանուկյան, «Բանանց»

Պերճ Պողիկյան, «Փյունիկ»

Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Կարեն Հովհաննիսյան, «Արարատ-Արմենիա»

Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»

Կիսապաշտպաններ

Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ»

Սերգեյ Մկրտչյան, «Բանանց»

Նարեկ Աղասարյան, «Բանանց»

Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան»

Ռաֆիկ Միսակյան, «Շիրակ»

Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»

Պատվական Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա»

Էրիկ Ազիզյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

Հարձակվողներ

Արամ Քոլոզյան «Արարատ-Արմենիա»

Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ Մ-19» (Գերմանիա)

Արմեն Հովհաննիսյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

Ղազար Դերմենջյան «Հրադեց Կռալովե» (Չեխիա)

Վերոնշյալ ֆուտբոլիստներից Լատվիա մեկնելու համար կընտրվեն 19-ը: Արդեն Լատվիայում նրանց կմիանան գերմանական «Համբուրգի» Մ-19 թիմի պաշտպան Երջանիկ Ղուբասարյանը և ֆրանսիական «Լիոնի» Մ-19 թիմի պաշտպան Յուրի Օգանեսյանը:

| | |
704 | 0
Facebook